Introduction of Dual System Elements in Armenian VET

Նոյեմբերի 6-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուրադ Թումասյանի  և Եվրոպական Միության  բյուջետային աջակցության  ծրագրի փորձագետների թիմի ղեկավար Յանիս Սոֆիանոպոլուսի (Հունաստան), փորձագետներ՝ Սերգեյ Բալասանյանի, Ավենյու Քընսալթինգ Գրուպ Ընկերության բաժնետեր, տնտեսական   գիտությունների թեկնածու Կարեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման  ընթացքում  Միջին  մասնագիտական կրթության ազգային  խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկվեցին միջին  մասնագիտական  կրթության ոլորտի դուալ համակարգի առանձին  բաղադրիչների ներդրման և այդ ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման հեռանկարները եւ փոխգործակցության հնարավորությունները:

Հանդիպման  մասնակիցները հույս  հայտնեցին, որ փոխադարձ համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա:

Աղբյուր՝  hamk.am