fbpx

Discussion with Justice Sector Representatives

Ծրագրի խորհրդատուն ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի աշխատակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալների էլեկտրոնային  շտեմարանի նախնական տարբերակը:  Համակարգը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում, պարունակում է  վիճակագրական տեղեկություններ  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցումների, դատական համակարգի և դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքով  էլեկտրոնային շտեմարանը յուրահատուկ գործիք է լինելու հավաքված տվյալները ամփոփելու և վերլուծելու համար:

Էլեկտրոնային համակարգի ստեղծման աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Խաչատրյանը ներկայացրեց համակարգի մշակման փուլերը՝ նշելով, որ  նախ  մշակել են վիճակագրական չափանիշները, դրանց վերլուծության մեթոդաբանությունը, ապա ստեղծել են էլեկտրոնային տվյալների շտեմարանը: Աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, էլեկտրոնային շտեմարանի հնարավոր մոդելներն ու կազմել  առաջարկությունների փաթեթ:Համակարգը փորձարկելուց, ապա նաև վերջնական գործարկելուց հետո շտեմարանը հասանելի կդառնա նաև  լայն հանրությանը:

Տեղեկությունները, բացառությամբ անհատական  տվյալների, ինքնաշխատ կերպով հավաքագրելու են արդեն գործող և հետագայում պատրաստվելիք էլեկտրոնային համակարգերից :

Աղբյուր՝ moj.am